Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Եվրամիությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու պատրաստ նպաստելու բարեփոխումներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին՝ դեսպանը նշեց` բոլոր հանդիպումներն անցել են շատ դրական միջավայրում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, որ Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը Թվիթերի իր էջում գրել է. «Լավագույն բարեկամներիդ կոչելով հակառակորդ՝ միայն երջանկացնում ես իրական թշնամիներիդ»:
Հուլիսի 17-18-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 19-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին՝ խուսափել առևտրային պատերազմներից, որոնք կարող են վտանգել միջազգային կարգն ու սպառնալիք ստեղծել միջազգային խաղաղության համար:
Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...